Blog

Հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները


ԵՐԵՎԱՆ-Նոյեմբերի 30-ին միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ կազմակերպվեց մեկօրյա համաժողով,  որը քննարկեց  հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական զարգացման հիմնահարցերը: Համագումարի շրջանակներում ուսումնասիրվեցին Հայաստանի ունեցած հնարավորությունները` հավասարակշռելու տնտեսական ձեռքբերումները սոցիալական արդարության, ինչպես նաև առողջապահության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ:

Ելույթներն ու  լուսանկարները ներկայացված են ստորև: Մոտ օրերս կհամալրենք բովանդակությունը, այդ թվում` տեսագրությունները  և նյութերը:

Համաժողովի հիմնական զեկուցողը` Դր. Սալիմ Ալին էր, ով Ավստրալիայի Քվինսլենդ համալսարանի, հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրենն է: Դր. Սալիմ Ալին հանքարդյունաբերությունը, որպես խթանիչ միջոց ներկայացնելով առանձնացրեց  սոցիալ-տնտեսական ոլորտում միջազգային փորձը, ինչպես նաև խոսեց այն խոչընդոտների և մարտահրավերների մասին, որոնցից պետք է խուսափեն Հայաստանի նման երկրները:

Համաժողովը ընթացավ քննարկումների երեք փուլով, ինչը միջազգային և տեղական մասնագետներին հնարավորություն տվեց քննարկել  Հայաստանում հանքարդյունաբերության սոցիալ-տնտեսական ազդեցությանը վերաբերող հիմնահարցերը: Առաջին փուլի քննարկման ընթացքում շոշափվեց  այն հիմնահարցը, թե հանքարդյունաբերությունը որքանով կարող է խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսության զարգացման համար, երկրորդը` անդրադարձավ հանքարդյունաբերության և Հայաստանի բնապահպանական և հանրային առողջության հարցերին,  քննարկելով դրա ազդեցությանն ու փոխհատուցմանը վերաբերող խնդիրները: Համաժողովը ամփոփեց վերջին` երրորդ մասը, ուր քննարկվեց հանքարդյունաբերության ՀՀ իրավական և ինստիտուցիոնալ դաշտը:

Այս քննարկումները այն կարևոր հիմնահարցերի շուրջ են, որոնք անհանգստություն են առաջացրել Հայաստանում և նրա սահմաններից դուրս  և ուր կարևորվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցում Հայաստանի ընտրուղիները:

 

 

Բրյուս Բողոսյան, ՀԱՀ նախագահ (slide) (text) (video)
Պատրիս Կոր-Բիզոն, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ (text) (video)
Համաժողովի հիմնական զեկուցողի և նպատակների ներկայացում

Ալեն Ամիրխանյան, Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ, ՀԱՀ (text) (video)

Հիմնական զեկույց. «Հանքարդյունաբերության դերը տնտեսական աճի և սոցիալական զարգացման մեջ. միջազգային հեռանկարներ»
Դր. Սալիմ Ալի, Հանքարդյունաբերության ոլորտում  սոցիալական պատասխանատվության կենտրոն, Քվինսլենդ  համալսարան, Ավստրալիա (PPT) (video)
 Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ վիճակագրական ակնարկ

Անաստաս Աղազարյան, ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության նախագահի խորհրդական (PPT) (video)

Մաս 1: «Կարո՞ղ է արդյոք հանքարդյունաբերությունը առաջնային դեր խաղալ Հայաստանի տնտեսական աճի համար»

Ալեն Ամիրխանյան, Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ, ՀԱՀ

Քննարկման մասնակիցներ`

  • Ալեքսանդր Գրիգորյան, Գործարար կառավարման և տնտեսագիտության ֆակուլտետ, ՀԱՀ(PPT) (video)
  • Դավիթ Անդրոյան, Լեռնամետալուրգիական ձեռնարկությունների տնտեսագիտության եւ կառավարման ամբիոնի վարիչ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (PPT) (video)
  • Շուշանիկ Քերոբյան,  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, Օգտակար հանածոների բաժնի պետ (video)
  • Էրիկ Գրիգորյան, Երիտասարդ բնապահպան իրավաբանների և տնտեսագետների ասոցիացիայի նախագահ (PPT) (video)
  • Ռուզաննա Վարդանյան, ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության փոխնախագահ (video)

Մաս 2: «Հանքարդյունաբերությունը և Հայաստանի բնապահպանական և հանրային առողջությունը. ազդեցությունը և փոխհատուցումը»

Մոդերատոր` Կարեն Աղաբաբյան, Հակոբյանի անվան բնապահպանական

Կենտրոն, ՀԱՀ

Քննարկման մասնակիցներ`

  • Կամիլ Բեն, ՄԱԶԾ, Խորհրդատու (PPT) (video)
  • Վարդուհի Պետրոսյան, ՀԱՀ Հանրային առողջապահության ֆակուլտետ (PPT) (video)
  • Վռամ Թևոսյան, Միջավայրի ազդեցության գնահատման ազգային փորձագետ (video)
Մաս 3: «Հանքարդյունաբերության ՀՀ իրավական և ինստիտուցիոնալդաշտը. արդյոք այն նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»

Մոդերատոր` Թոմ Սամուելյան, ՀԱՀ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան

 Քննարկման մասնակիցներ`

  • Արթուր Գրիգորյան, Հայաստանում Օրհուս կենտրոնների փաստաբան, ՀՀ Ազգային Ժողովում օգնական (PPT) (video)
  • Գևորգ Դանիելյան, նախկին ՀՀ Արդարադատության նախարար, ներկայումս ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդատու (video)
  • Հակոբ Սանասարյան, Հայաստանի կանաչների միության նախագահ (video)
  • Հայկանուշ Փարսամյան, ՀԱՀ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի, Իրավագիտության մագիստրոսի ծրագրի դասախոս և ԵՄ խորհրդատվական խմբում արդարադատության, ազտության և անվտանգության ոլորտում ազգային փորձագետ (video)
Եզրափակիչ խոսք. հիմնական թերությունների և ապագայի անելիքների Ամփոփում (Դր. Սալիմ Ալի) (video)