Հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները
ԵՐԵՎԱՆ-Նոյեմբերի 30-ին միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ կազմակերպվեց մեկօրյա համաժողով, որը քննարկեց հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական զարգացման հիմնահարցերը: Համագումարի շրջանակներում ուսումնասիրվեցին Հայաստանի ունեցած հնարավորությունները` հավասարակշռելու տնտեսական ձեռքբերումները սոցիալական արդարության, ինչպես նաև առողջապահության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ:
Ելույթներն ու լուսանկարները ներկայացված են ստորև: Մոտ օրերս կհամալրենք բովանդակությունը, այդ թվում` տեսագրությունները և նյութերը:
Համաժողովի հիմնական զեկուցողը` Դր. Սալիմ Ալին էր, ով Ավստրալիայի Քվինսլենդ համալսարանի, հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրենն է: Դր. Սալիմ Ալին հանքարդյունաբերությունը, որպես խթանիչ միջոց ներկայացնելով առանձնացրեց սոցիալ-տնտեսական ոլորտում միջազգային փորձը, ինչպես նաև խոսեց այն խոչընդոտների և մարտահրավերների մասին, որոնցից պետք է խուսափեն Հայաստանի նման երկրները:
Համաժողովը ընթացավ քննարկումների երեք փուլով, ինչը միջազգային և տեղական մասնագետներին հնարավորություն տվեց քննարկել Հայաստանում հանքարդյունաբերության սոցիալ-տնտեսական ազդեցությանը վերաբերող հիմնահարցերը: Առաջին փուլի քննարկման ընթացքում շոշափվեց այն հիմնահարցը, թե հանքարդյունաբերությունը որքանով կարող է խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսության զարգացման համար, երկրորդը` անդրադարձավ հանքարդյունաբերության և Հայաստանի բնապահպանական և հանրային առողջության հարցերին, քննարկելով դրա ազդեցությանն ու փոխհատուցմանը վերաբերող խնդիրները: Համաժողովը ամփոփեց վերջին` երրորդ մասը, ուր քննարկվեց հանքարդյունաբերության ՀՀ իրավական և ինստիտուցիոնալ դաշտը:
Այս քննարկումները այն կարևոր հիմնահարցերի շուրջ են, որոնք անհանգստություն են առաջացրել Հայաստանում և նրա սահմաններից դուրս և ուր կարևորվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցում Հայաստանի ընտրուղիները:
Բրյուս Բողոսյան, ՀԱՀ նախագահ (slide) (text) (video) | |
Պատրիս Կոր-Բիզոն, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ (text) (video) | |
Համաժողովի հիմնական զեկուցողի և նպատակների ներկայացում Ալեն Ամիրխանյան, Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ, ՀԱՀ (text) (video) | |
Հիմնական զեկույց. «Հանքարդյունաբերության դերը տնտեսական աճի և սոցիալական զարգացման մեջ. միջազգային հեռանկարներ» Դր. Սալիմ Ալի, Հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոն, Քվինսլենդ համալսարան, Ավստրալիա (PPT) (video) | |
Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ վիճակագրական ակնարկ Անաստաս Աղազարյան, ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության նախագահի խորհրդական (PPT) (video) | |
Մաս 1: «Կարո՞ղ է արդյոք հանքարդյունաբերությունը առաջնային դեր խաղալ Հայաստանի տնտեսական աճի համար» Ալեն Ամիրխանյան, Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ, ՀԱՀ Քննարկման մասնակիցներ`
| |
Մաս 2: «Հանքարդյունաբերությունը և Հայաստանի բնապահպանական և հանրային առողջությունը. ազդեցությունը և փոխհատուցումը» Մոդերատոր` Կարեն Աղաբաբյան, Հակոբյանի անվան բնապահպանական Կենտրոն, ՀԱՀ Քննարկման մասնակիցներ` | |
Մաս 3: «Հանքարդյունաբերության ՀՀ իրավական և ինստիտուցիոնալդաշտը. արդյոք այն նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը» Մոդերատոր` Թոմ Սամուելյան, ՀԱՀ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Քննարկման մասնակիցներ`
| |
Եզրափակիչ խոսք. հիմնական թերությունների և ապագայի անելիքների Ամփոփում (Դր. Սալիմ Ալի) (video) |