Մեկօրյա համաժողով Հայաստանի ամերիկյան համալսարանում
Ուրբաթ, Նոյեմբեր 30, 2012, 9:30-17:30
www.aua.am/mining
Անցյալ տասնօրյակի ընթացքում Հայաստանի կառավարությունը որոշեց հանքարդյունաբերությունը դարձնել Հայասատանի տնտեսական ստրատեգիական առաջնային ոլորտ: Սակայն, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ հանքարդյունաբերության դերն ուսումնասիրող ոչ մի լուրջ և բովանդակալից հանրային քննարկում չի անցկացվել:
Հանքարդյունաբերության ի՞նչ օրինակներ գոյություն ունեն, որոնք հնարավոր է որ հանգեցնեն ցանկալի սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցության: Ի՞նչպես կարող են այս օրինակները տեղեկացնել Հայաստանի հանրային քաղաքականության ընտրուղիները: Որքանո՞վ է Հայաստանը հակված ընդունելու ճիշտ հանքարդյունաբերական քաղաքականություն: Արդյո՞ք այս ընտրուղիները հանգեցնում են օրենքների և լավագույն փորձի: Ի՞նչ արդյունքներ են առկա այսօր: Ուրիշ ի՞նչ է կարելի անել: Հայաստանում այս հարցերը հազվադեպ են դարձել ակադեմիական խիստ և բաց քննարկումների առարկա:
Այդպիսի հանրային քննարկումներ մեկնարկելու համար Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) կազմակերպում է մեկօրյա համաժողով` համախմբելով միջազգային և տեղական մասնագետների, ովքեր կկիսվեն իրենց աշխատանքի արդյունքներով և կներգրավվեն բանավեճին:
Համաժողովը, որի մուտքն ազատ կլինի բոլորի համար, ուղիղ կհեռարձակվի առցանց: Զեկուցողների տեսանյութերը և քննարկումները կտեղադրվեն YouTube կայքում: Համաժողովի մանրամասները կհրապարակվեն: Կրկին այցելե՛ք այս կայքը ուղիղ հեռարձակման համար հղումներ և համաժողովի վերաբերյալ առցանց այլ տեղեկություններ ստանալու համար:
Համաժողովի Օրակարգ`
9:00-9:30 | Մասնակիցների գրանցում և սուրճ |
9:30-9:45 | Բացման խոսք և ծանոթացում |
9:45-10:45 | Հիմնական զեկույց. “Հանքարդյունաբերության դերը տնտեսական աճի և սոցիալական զարգացման մեջ. միջազգային հեռանկարներ”, Դր. Սալիմ Ալի, Հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոն, Քվինսլենդ համալսարան, Ավստրալիա |
10:45-11:00 | Հարց-պատասխան հիմնական զեկուցողի հետ |
11:00-11:25 | Սուրճի ընդմիջում |
11:25-11:45 | “Հանքարդյունաբերության պատկերը Հայաստանում. Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ վիճակագրական ակնարկ”, ՀԱՀ ֆակուլտետ |
11:45-13:15 | Մաս 1: “Կարո՞ղ է արդյոք հանքարդյունաբերությունը առաջնային դեր խաղալ Հայաստանի տնտեսական աճի համար” |
13:15-14:00 | Ճաշի ընդմիջում |
14:00-15:30 | Մաս 2: “Հանքարդյունաբերությունը և Հայաստանի բնապահպանական և հանրային առողջությունը. ազդեցությունը և փոխհատուցումը” |
15:30-17:00 | Մաս 3: “Հանքարդյունաբերության ՀՀ իրավական և ինստիտուցիոնալդաշտը. արդյոք այն նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը” |
17:00-17:30 | Եզրափակիչ խոսք. հիմնական թերությունների և ապագայի անելիքների ամփոփում |