Formal Statement by The American University of Armenia on the Teghut Forum
The American University of Armenia (AUA) regrets to be in the unfortunate position to cancel the event organized by Save Teghut Civic Initiative Group for Saturday May 26. A course of events was put in place which left AUA no choice but to make this decision. Due to the fact that the venue was not secured prior to the organization making its agenda public, and with no formal agreement in place, AUA was left with no choice but to disallow use of its campus facilities for this event.
For legal reasons, all events held on-campus must have a signed agreement in place securing the location. This requirement has been widely publicized to all AUA stakeholders and is posted on www.AUA.am. The requirement includes an agreement to abide by AUA’s Policy on Political and Religious Activity. The Policy speaks to AUA’s commitment for non-partisan, non-religious activities. It also outlines the standard of civil discourse for all events taking place on campus. The Policy applies to AUA Staff, Faculty, Students, and all those who use the campus facilities.
It is unfortunate that this agreement was not in place. Furthermore, it is unfortunate that the Save Teghut Civic Initiative Group was misled or misinformed in planning this event, widely publicizing it under the false assumption that they had received formal approval to host the event at AUA.
AUA prides itself on high academic standards and broad educational goals, which include encouraging students to be engaged in civic matters. As a non-partisan, non-profit institute of higher learning, AUA requires that all discourse within its premises, however impassioned, be civil and imbued with scholarly objectivity.
AUA looks forward to formally hosting an Academic Forum discussing the issue of the Teghut Forest in the near future. The organizers of the Save Teghut Civic Initiative will be invited to participate in the discussion at that time. In the meantime, AUA remains committed to educating students in a manner consistent with the highest ideals of academic rigor, student engagement, staff commitment, and faculty dedication.
The American University of Armenia (AUA) is a private, nonsectarian, independent university located in Yerevan, Armenia. Founded in 1991, AUA is affiliated with the University of California. Through teaching, research, and public service, AUA serves Armenia and the region by supplying high-quality education in seven different major fields, encouraging civic engagement, and promoting democratic values.
The American University of Armenia is accredited by the Accrediting Commission for Senior Colleges and Universities of the Western Association of Schools and Colleges, 985 Atlantic Avenue, #100, Alameda, CA 94501, 510-748-9001.
###
Հայաստանի ամերիկյան համալսարանի պաշտոնական հաղորդագրությունը մայիսի 26-ին Թեղուտի միջոցառման մասին
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ցավում է, որ հայտնվել է տհաճ իրավիճակում և ստիպված է եղել չեղյալ հայտարարել «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» կազմակերպած միջոցառումը, որը պետք է տեղի ունենար մայիսի 26-ին, շաբաթ օրը: Դեպքերի հաջորդականության ու իրավիճակի բերումով ՀԱՀ-ին այլ անելիք չէր մնում, քան ընդունել այս որոշումը: Քանի որ տարածքը չէր ամրագրվել նախքան կազմակերպության կողմից օրակարգի հրապարակայնացումը և չկար պաշտոնական համաձայնություն, ՀԱՀ-ը այլընտրանք չուներ, քան բացառել համալսարանական տարածքների օգտագործումը այս միջոցառման համար:
Իրավական անհրաժեշտությունից ելնելով, համալսարանի տարածքում կազմակերպվող որևէ միջոցառման նպատակով տարածքի ամրագրումը պահանջում է ստորագրված պայմանագրի առկայություն: Այս պահանջը լայնորեն հրապարակվել է բոլոր շահագրգիռ կողմերի շրջանակում և հասանելի է www.AUA.am կայքէջում: Պայմանագիրը ստորագրող կողմը համաձայնություն է տալիս հարգել ՀԱՀ-ի Քաղաքական և կրոնական գործունեության մասին կանոնակարգը: Կանոնակարգը հաստատում է ՀԱՀ-ի հանձնառությունը զերծ մնալ քաղաքական-կուսակցական և կրոնական գործունեությունից: Այն մի¨նույն ժամանակ սահմանում է քաղաքացիական քննարկումների չափանիշները, որոնցով պետք է առաջնորդվի համալսարանի տարածքում կազմակերպված որևէ միջոցառում: ՀԱՀ-ի աշխատակազմը, դասախոսական կազմը, ուսանողներն, ինչպես նաև բոլոր նրանք ովքեր օգտվում են համալսարանական տարածքներից ենթակա են այս Կանոնակարգին:
Ցավոք, միջոցառման անցկացումը հաստատող որևէ համաձայնագիր կամ պայմանագիր չի կնքվել: Ափսոսանք ենք հայտնում նաև, որ միջոցառումը պլանավորելիս «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»-ը շփոթության է մատնվել կամ ապատեղեկացվել է, և սխալ եզրակացություն անելով, որ ունի պաշտոնական համաձայնություն միջոցառումը ՀԱՀ-ում անցկացնելու վերաբերյալ, լայնորեն հրապարակայնացրել է միջոցառման մասին տեղեկատվությունը:
ՀԱՀ-ը հպարտանում է իր ակադեմիական բարձր չափանիշներով և ընդգրկուն կրթական նպատակներով, որոնք քաջալերում են նա¨ ուսանողների ներգրավվածությունը քաղաքացիական նախաձեռնություններում: Որպես ոչ քաղաքական, անկուսակցական և շահույթ չհետապնդող բարձրագույն կրթական հաստատություն, ՀԱՀ-ը պահանջում է, որ իր տարածքում տեղի ունեցող ցանկացած քննարկում, անկախ դրա կրքոտության աստիճանից, լինի քաղաքակիրթ և գիտական անաչառությամբ տոգորված:
ՀԱՀ-ը ուրախ կլինի մոտ ապագայում պաշտոնապես հյուրընկալել Թեղուտի թեմայով Գիտական Ֆորում: «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու այդ քննարկմանը: Միաժամանակ, ՀԱՀ-ը կշարունակի հավատարիմ մնալ իր ուսանողությանը կրթելու հանձնառությանը ակադեմիական պահանջկոտության, ուսանողների ներգրավվածության, աշխատակազմի պատրաստակամության, դասախոսական կազմի նվիրվածության բարձրագույն արժեքներին համահունչ:
Հայաստանի ամերիկայն համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, ոչ կրոնական անկախ համալսարան է՝ տեղակայված Երևանում՝ Հայաստանում: Հինմնադրվելով 1991 թվականին՝ ՀԱՀ-ն հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի մասնաճյուղը : Ոսուցման, հետազոտության և հանրային ծառայությունների միջոցով ՀԱՀ-ն ծառայում է Հայսատանին և տարածաշրջանին՝ մատակարարելով բարձրորակ կրթություն յոթ տարբեր խոշոր բնագավառներում՝ խրախուսելով քաղաքացիական ներգավվածություն և խթանելով ժողովրդավարական արժեքներ:
Հայաստանի ամերիկայն համալսարանը հավատարմագրված է Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի հավատարմագրման հանձնաժողովի կողմից, 985 Ատլանտիկ Ավենյու, #100, Ալամեդա CA 94501, 510-748-9001
###