Շենքի շահագործման տեխնիկ / Բանվոր
Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամ
Պաշտոն` Շենքի շահագործման տեխնիկ / Բանվոր
Վերջնաժամկետ՝ Մարտի 13, 2024
Աշխատանքային պարտականություններ
- Մասնակցում է շենքի սպասարկման և շահագործման աշխատանքներին:
- Օժանդակում է համալսարանին կից տեղամասերի վերանորոգմանը:
- Կատարում է վերանորոգման որոշ, մասնագիտացում չպահանջող աշխատանքներ:
- Տեղափոխում է բեռներ:
- Անհրաժեշտության դեպքում կատարում է անմիջական ղեկավարի կողմից սահմանված այլ հանձնարարություններ:
Գիտելքիներ ու հմտություններ
Պահանջվող նվազագույն կրթությունը՝ միջնակարգ
Լեզուների իմացությունը՝ Հայերեն (լավ), անգլերեն (սահմանափակ)
Ուսուցման անհարաժեշտությունը՝ Անգլերեն (տարրական գիտելիքներ)
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Ոչ մի
Աշխատանքային պայմաններ, սարքեր և սարքավորումներ,
Մանսագիտական սարքեր և սարքավորումներ։ Աշխատողն ապահովված է աշխատանքի նորմաները կատարելու համար համապատասխան նորմալ աշխատանքային պայմաններով (համապատասխան մեխանիզմներով, սարքավորումներով, աշխատանքի այլ միջոցներով, տեխնիկական փաստաթղթերով, անհրաժեշտ նյութերով, գործիքներով, էլեկտրաէներգիայով, գազով, ջեռուցմամբ, օդափոխությամբ):
Ենթակա (հաշվետու) է
Շենքի պարետին
Ցանկացողները կարող են իրենց ռեզյումեն` ուսման և աշխատանքային փորձի մասին տեղեկությունները, ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` jobs@aua.am կամ ներկայացնել Երևան, Մարշալ Բաղրամյան 40, մինչև 2024թ․-ի մարտի 13-ը, ժամը 17:45-ը: Միայն ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը իր գործունեության մեջ խստորեն հետևում է զբաղվածության ոլորտում հավասար իրավունքների ապահովման և ոչ-խտրական քաղաքականության սկզբունքներին։